Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
(անգլ.՝ Civil Contract Party) Քաղաքացիական պայմանագիր | |
---|---|
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբերանշան | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Նիկոլ Փաշինյան |
Կարգախոս | «Ապագա կա՛» |
Հիմնադիր | Նիկոլ Փաշինյան |
Հիմնադրված | մայիսի 30, 2015[1] |
Գաղափարախոսություն | Ռեֆորմիզմ[2] Պոպուլիզմ[3] Եվրոպամետություն |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Սայաթ-Նովա 40 |
Հայաստանի Ազգային ժողով | 4 / 105 53 / 132 71 / 107 |
Երևանի ավագանի | 24 / 65 |
Համայնքների ավագանիներ | 697 / 1421 |
Կայք | civilcontract.am |
Civil Contract Party Վիքիպահեստում |
Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է եղել Հայաստանի 7-րդ գումարման և 8-րդ գումարման Ազգային ժողովներում[4]։ Հայաստանի միակ քաղաքական ուժը, որի ղեկավարման տարիներին Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների հանձնման համաձայնագիր է ստորագրվել[5][6] և միակ քաղաքական ուժը, որի իշխանության տարիներին պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվել է Արցախը[7][8][9], իսկ Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանից ավելի քան 150 կմ2 տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից[10]։
Կուսակցության Վարչության նախագահն է Նիկոլ Փաշինյանը, փոխնախագահներ՝ Վահագն Ալեքսանյան և Գևորգ Պապոյան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարման տարիներին Հայաստանը Ժողովրդավարության ինդեքսում 167 երկրի ու տարածքի ցանկում զբաղեցրել 82-րդ տեղը[11]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը[12]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականի մայիսի 30-ին կայացած հիմնադիր համաժողովով, որի ընթացքում ընդունվել է նաև կուսակցության կանոնադրությունը[13] և ծրագիրը[14]։ Կուսակցությունը ստեղծվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից 2013 թվականին հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմքի վրա։
Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թվականին, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Ավելի ուշ՝ 2015 թվականի մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
Կուսակցության Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 9-ին ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, որի կազմում են եղել՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Մարինե Մանուչարյանը և Արսեն Խառատյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին Վարչությունը ընտրվել է 2015 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած հիմնադիր համաժողովի ժամանակ։
Առաջին վարչության կազմը հետևյալն է եղել՝ Արայիկ Հարությունյան (Վարչության նախագահ), Լենա Նազարյան (Վարչության փոխնախագահ), Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Մարինե Մանուչարյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, Նարեկ Բաբայան, Հակոբ Արշակյան, Սուրեն Էյրամջյան։
Համաժողովի ընթացքում ընդունվել է նաև կուսակցության կանոնադրությունը[13] և ծրագիրը[14]։
Կուսակցության երկրորդ Վարչությունը ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրորդ համաժողովի ժամանակ։ Վարչության կազմը հետևյալն է եղել՝ Սասուն Միքայելյան (Վարչության նախագահ), Սուրեն Պապիկյան (Վարչության փոխնախագահ), Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Զարուհի Բաթոյան, Լենա Նազարյան, Տիգրան Ավինյան, Արարատ Միրզոյան, Գարիկ Սարգսյան, Վահագն Հովակիմյան, Հովիկ Աղազարյան, Ռոմանոս Պետրոսյան, Ալեն Սիմոնյան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երրորդ Վարչությունը ընտրվել է 5-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 16-ին, Կուսակցության երրորդ Վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Կուսակցության վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ինքնաբացարկ հայտնեցին։ ՔՊ-ն նաև այդ ժամանակ նոր վարչություն ընտրեց հետևյալ կազմով՝ Սուրեն Պապիկյան (Վարչության նախագահ), Հակոբ Սիմիդյան (Վարչության փոխնախագահ), Ռուբեն Ռուբինյան(Վարչության փոխնախագահ),Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Լիլիթ Մակունց, Նարեկ Բաբայան, Մխիթար Հայրապետյան, Արման Բոշյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփի Դավոյան, Էդուարդ Աղաջանյան։
Կուսակցության չորրորդ Վարչության ընտրությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ վեցերորդ համաժողովի ընթացքում։ Վարչության կազմը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան (Վարչության նախագահ), Վահագն Ալեքսանյան (Վարչության փոխնախագահ), Գեւորգ Պապոյան (Վարչության փոխնախագահ), Սուրեն Պապիկյան, Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Ավինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Արփինե Դավոյան, Գնել Սանոսյան,Ալեն Սիմոնյան, Վաղարշակ Հակոբյան, Արմեն Փամբուխչյան, Արսեն Թորոսյան, Ռոմանոս Պետրոսյան։
Կուսակցության վարչության նախագահներ.
- Արայիկ Հարությունյան (2015-2016 թթ․)
- Սասուն Միքայելյան (2016-2019 թթ․)
- Սուրեն Պապիկյան (2019-2022 թթ․)
- Նիկոլ Փաշինյան (2022թ․- մինչ օրս)
Ծրագիր և Կանոնադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի տարածքում և այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը։ Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արդյունք։ Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին և Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի ամրությունն ու հայ ժողովրդի խաղաղ արարումը իր հայրենիքում, ապահովելու համար սոցիալական արդարությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հիմք ընդունելով Կուսակցության ծրագրում առաջադրված նպատակները՝ ի շահ Հայաստանի, ընդունել է իր Կանոնադրությունը։
Կուսակցության խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության խորհրդանիշն է՝ ձեռքսեղմումը։ Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին։ Ձեռքսեղմման պատկերը շրջանակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն գրությամբ։
Առաջընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով 2018-2022 թթ. համայնքներում իրականացվել է շուրջ 90 մլրդ դրամ արժեքով 1897 սուբվենցիոն ծրագիր, միայն 2022 թվականին համայնքներում իրակացվել է շուրջ 36,6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր[15]։ Կուսակցության կառավարման տարիներին 0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձել է անվճար՝ նախկին մինչև 7 տարեկանի փոխարեն[16]։
2022 թվականին «Մարդկային ազատության ինդեքս 2022»-ում Հայաստանը 165 երկրների շարքում եղել է 26-րդը։ Ըստ զեկույցի մարդիկ ազատ օգտվում են խոսքի իրավունքից, կրոնական միավորումներին, ցույցերին և հավաքներին մասնակցելու հնարավորություններից[17]։
Մասնակցությունն ընտրական գործընթացներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդդիմադիր գործունեություն(2015-2018թթ..)Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հիմնադրման օրվանից ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացներին՝ մասնակցություն ունենալով համապետական և ՏԻՄ ընտրություններին։ 2017թ-ի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցել է «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ ձևավորած «ԵԼՔ» դաշինքով, որը ստացել է ընդհանուր քվեների 7.78%-ը (121 հազար ձայն), 6-րդ գումարման Ազգային ժողովում ունենալով 9 մանդատ։ «Ելք» խմբակցության ղեկավար է նշանակվել ՔՊԿ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» դաշինքը մասնակցել է նաև 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններին՝ ձևավորելով 14 հոգանոց խմբակցություն։
2018թ-ի հեղափոխություն
2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից ՔՊԿ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իր կուսակիցների հետ սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական Հեղափոխության։ 2018 թ. մայիսի 8-ին, Համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ՀՀ վարչապետ։ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր և «Առաքելություն» կուսակցությունների ձևավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների ավելի քան 80%-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ կոալիցիոն պայմանագրով ձևավորած «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ստացել սահմանադրական մեծամասնություն։
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և 44 օր տևած պատերազմի և արդյունքում բռնազավթվեց Արցախի տարածքների մոտ 75%-ը։ Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր սկսեցին Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ցույցերը զանգվածային բնույթ չէին կրում և գնալով թուլանում էին, այնուամենայնիվ, երկրում առկա էր որոշակի քաղաքական ճգնաժամ և անորոշություն։ Այդ պատճառով էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացրեց։
Այս անգամ կուսակցությունն ընտրություններին մասնակցեց միայնակ՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով։ Կուսակցությունը միանձնյա առաջատար էր նաև այս ընտրություններում՝ հավաքելով 688. 761 քվե կամ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 53․91%-ի ձայնը։ Ստանալով 71 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ԱԺ-ում ունեցավ նաև սահմանադրական մեծամասնություն։
Կուսակցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համամասանական ընտրություններում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններում՝ հաղթանակ գրանցելով մի շարք համայնքներում։ Կուսակցությանը հաջողվել է հաղթանակ գրանցել հետևյալ համայնքներում՝ Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Թալին, Սպիտակ, Իջևան, Ստեփանավան, Արարատ, Արտաշատ, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Մարտունի, Դիլիջան, Տաթև, Տեղ, Ծաղկաձոր, Հրազդան, Արթիկ, Աշոցք, Ջերմուկ, Փամբակ։ Կուսակցությանը հաջողվել է կոալիցիոն կառավարման գնալ Գյումրի և Փարաքար համայնքներում։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (2015)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հանրաքվեին ՔՊԿ-ն ոչ մի մասնակցություն չունեցավ, նաև կոչ արեց անտարբեր լինել այդ փոփոխություններին ՝ նշելով, որ անիմաստ և ձևական արարողակարգ է և հարկավոր է կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու հարցերի վրա՝ անիմաստ չվատնելով ու չփոշիացնելով ռեսուրսները։
Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՔՊԿ-ն 2016 թ․ մասնակցեց Նոր կյանք գյուղի գյուղապետի ընտրություններին՝ առաջադրելով Գարիկ Սարգսյանի թեկնածությունը և հաղթանակ տարավ, մասնակցեց Գյումրիի և Վանաձորի ավագանու, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ վերջինումս առաջադրելով Սասուն Միքայելյանի թեկնածությունը, սակայն հաջողությունների չարձանագրեց, հաջողություն ունեցավ Կապանի ավագանու ընտրություններում՝ ունենալով ավագանու անդամներ։
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ունենալով 9հոգանոց խմբակցություն[18][19]։
Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին՝ ունենալով 14հոգանոց խմբակցություն։
Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրություններում, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով,որի պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր, ՔՊԿ-ն մասնակցեց և հաղթեց Առաքելություն կուսակցության և տարբեր անհատների հետ «Իմ քայլը» դաշինքով, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսոր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ` հավաքելով 80 տոկոսից ավել քվե, որը իրենց համար հիմք հանդիսացավ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման բանակցությունների սկսելու համար։
Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՔՊԿ-ն Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեև չէր առաջադրել թեկնածություն, սակայն ՔՊԿ անդամ Սևակ Միքայելյանը ընտրվեց քաղաքապետ։ Հաղթանակ տարավ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում՝ քաղաքապետ ընտրվեց ՔՊԿ անդամ Դիանա Գասպարյանը, իսկ Արմավիրում՝ Դավիթ Խուդաթյանը, հաղթանակ տարավ նաև այլ համայնքներում՝ այդ թվում գյուղերում։ Կապանում սակայն պարտություն կրեց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը։
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ և «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ունենալավ սահմանադրական մեծամասնություն։ ԱԺ-ում ունի համանուն «Իմ քայլը» 88հոգանոց խմբակցություն, որի ղեկավարն է Լիլիթ Մակունցը, քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը։ ԱԺ նախագահն է ՔՊԿ անդամ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։ Ղեկավարում է նաեւ խորհրդարանական 8 մշտական հանձնաժողովներ։ Իշխող ուժ է, որի վարչության նախագահն է ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ն է, փոխվարչապետ` Տիգրան Ավինյանը։ ՔՊԿ անդամներ են նաեւ նախարարներ եւ մարզպետներ, նրանց տեղակալներ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թ․ փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ղեկավարի ժ/պ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Պապյան Վարդանը հավաքել է 1212 քվե՝ ընտրվելով գյուղապետ։ Շիրակի Աշոցք համայնքում 1276 ձայնով ընտրվել է ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Մանուկյան Կարենը։
Մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին (2023)
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորել է Երևանի փոխքաղաքապետ,ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Կուսակցությունը ընտրություններում ստացել է 75 463 կամ 32.57% ձայն, և ավագանիում ստացել ` 24 մանդատ, ձևավորելով ամենամեծ խմբակցությունը։ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում Տիգրան Ավինյանը 32 կողմ («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններ) և 5 դեմ ձայնով ընտրվել է Երևանի քաղաքապետ։ Նույն օրը Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների միջև ստորագրվել է կոալիցիոն հուշագիր։
Հայաստանի իշխող քաղաքական ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավշյա հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի հետևանքով Հայաստանում իշխանությունը անցավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» նախաձեռնությունը[20][21]։
Նիկոլ Փաշինյանի վարչապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ժողովի մեծամասնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց Եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին[5]։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[22]։ Պայմանագրից դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։
Եռակողմ համաձայնագրի հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Եռակողմ համաձայնագրով Արցախի մոտ 75%-ն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, ներկայում Ադրբեջանին սահմանակից մարզերն են՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը և Տավուշը։
Ադրբեջանական զինված ուժերը, 2021 թվականի մայիսի 12-ին ներթափանցել է Հայաստանի հարավ արևելյան հատվածից մոտ 3,5 կմ և օկուպացրել Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքները։ Տեղում բանակցություններ են վարել տեղաբնիկները, ԶՈՒ ներկայացուցիչները, հետագայում ռուս խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուսատամ Մուրադովը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել։
Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[23][24]։
Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[24][25]։
Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ[24][26]։
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցիները գերեվարել են 6 Հայաստանի զինված ուժերի զինծառայողի[27]։
Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[28]։
Հետագայում մարտեր են եղել նաև Երասխ գյուղի հատվածում, որի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, նյութական վնաս է հասցվել Երասխ գյուղին։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման գործողություններ։
Ժամը 14։00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Կեսօրին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութ գյուղում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, տարհանվել են կանայք ու երեխաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը։
Հայ-ադրբեջանական պատերազմ սեպտեմբերի 13 (2022)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 08:00-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով՝ հարվածելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Գիշերը նաև ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ Ջերմուկի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել «հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին»։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել են առնվազն 2570 բնակիչ։
Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է․ թե կոչ են անում դադարեցնել կրակը և պատրաստ են միակողմանիորեն հայկական կողմին հանձնել սեպտեմբերի 12-ին և 13-ին զոհված հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 224 զոհ[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա1+. 12:25 https://a1plus.am/hy/article/120734.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "Մայիս 30,2015" ignored (օգնություն) - ↑ Armenia election: reformist PM Nikol Pashinian wins convincing victory
- ↑ «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, Պոպուլիզմը Հայաստանում» (PDF).
- ↑ «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 5,0 5,1 «Azerbaijan and Armenia agree full ceasefire in Nagorno-Karabakh».
- ↑ «Armenia, Azerbaijan and Russia sign Nagorno-Karabakh peace deal».
- ↑ «Արցախում հայ գրեթե չի մնացել. ՀՀ արտգործնախարար». Aliq Media Armenia. 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ ARTSAKH.news (2023 թ․ սեպտեմբերի 25). ««Պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ կհայաթափվի». Դ. Ղահրամանյան». ARTSAKH.news. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Tatev. «Արցախը հազարամյակներ շարունակ և մինչև վերջերս եղել է հայաբնակ․ Աշոտ Մելքոնյան». yerevan.today. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 150 քառակուսի կմ տարածք․ ՀՀ ԱԳՆ
- ↑ «2022-ի Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը յոթ հորիզոնականով բարելավել է դիրքերը. EIU». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Կենսագրություն - Վարչապետ - Հայաստանի վարչապետ». www.primeminister.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 13,0 13,1 «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - Կանոնադրություն». www.civilcontract.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 14,0 14,1 ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիր». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «2018-2022 թթ. համայնքներում իրականացվել է շուրջ 90 մլրդ դրամ արժեքով 1897 սուբվենցիոն ծրագիր. ՀՀ վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ կատարողականը». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
- ↑ «0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար. 12 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում առողջապահությանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
- ↑ «26-րդը՝ 165-ից. «Մարդկային ազատության ինդեքս 2022» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
- ↑ ««Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ ««Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Սպուտնիկ. «Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով». armeniasputnik.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
- ↑ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը (09.11.2020)
- ↑ «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ». CIVILNET. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 «Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան / Իրադարձություն». 2021 թ․ հունիսի 8.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ ««Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Atoyan, Edita. «Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. Վիրավորներ կան. Hraparak.am». irakanum.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ ««Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ․ ՔԿ». Hetq.am. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|